12:08
Ադրբեջանի կողմից ռմբակոծության հետևանքով այս պահին կա 32 զոհ (քաղաքացիական՝ 7, որից 2-ը երեխա), ավելի քան 200 վիրավոր (քաղաքացիական 35, որից 13-ը՝ երեխա)։
Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
11:16
Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը. Արցախի նախագահ
09։04
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
08։50
Ժամը 03:00-ի դրությամբ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
08։45
Սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
03։26
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ. Արցախի մարդու իրավունքների պաշտպան
01։27
Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը: Լուրը հայտնում է արցախցի լրագրող Ալյոնա Հայրապետյանը։
23։59
Ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակվող լիարժեք ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Այս մասին հայտնում է Արցխխի ՄԻՊ-ը։
«Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
Թվերի մեջ չկա Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ կապը դեռ հաստատված չէ»,-գրել է նա։