Հետևեք մեզ։

Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով գնացել են խաղաղապահների տեղակայման վայր, սակայն Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է՝ տեղաշարժի անհրաժեշտություն չկա

11:11, 20 սեպտեմբեր 2023
Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով գնացել են խաղաղապահների տեղակայման վայր, սակայն Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է՝ տեղաշարժի անհրաժեշտություն չկա

Բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

 


Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա,  հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

 


Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ: