Հետևեք մեզ։

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած ապաքինմամբ դուրս է գրվել. ԱՆ

11:54, 20 սեպտեմբեր 2023
Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած ապաքինմամբ դուրս է գրվել. ԱՆ

Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն։

 

Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է:  

Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ: