Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսի տնօրինությամբ՝ եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
«Հրավիրում ենք մասնակցություն բերելու մատուցվող աղոթքներին և ձեր հայցը բարձրացնելու առ Աստված Արցախի մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Թող Տերը զորավիգ լինի և Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս»,- ասվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։