Հետևեք մեզ։

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ. Ռուբեն Վարդանյան

12:38, 20 սեպտեմբեր 2023
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ. Ռուբեն Վարդանյան

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսել։ Արդեն հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մոտ 100 մարդ մահացել է»,- ասել է Վարդանյանը։

«Նրանք, ըստ էության, մեզ ասում են, որ մենք պետք է հեռանանք, կամ ընդունենք, որ սա Ադրբեջանի մաս է: Սա տիպիկ էթնիկ զտումների գործողություն է և պատերազմ, որում այժմ շատ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Ռուսաստանը լռում է և փաստացի անտեսում է այս գործողությունը։ Բայց ոչ միայն Ռուսաստանը, աշխարհը լռում է»,- ասել է Վարդանյանը։

 

Վերլուծական