Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում և խաղաղ լուծումներ փնտրել ստեղծված կիրավիճակից դուրս գալու համար։
«Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը գործադրել բոլոր ջանքերը խնդրի խաղաղ լուծումներ գտնելու համար»,- ասել է Հռոմի պապը։