Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Նշենք, որ Արցախի Նախագահի աշխատակազմից ավելի վաղ հայտնել էին, որ ընդունում են հրադադարի՝ խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը։