Վաղ առավոտից ուսանողները բողոքի և իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր բուհերում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասախոսներից մեկը այսպես է պատասխանել ուսանողների դիտարկումներին, թե այն ինչ այսօր կատարվում է Արցախում, վաղը նույնը լինելու է Հայաստանում։
«Մենք պետություն ունենք, կառավարություն, թող իշխանությունը այդ հարցերը լուծի»։
Դիտարկմանը, որ այս կառավարությունը չի կարող լուծել հարցերը, դասախոսը նշեց․ «Դա ձեր կարծիքն է, մի փաթաթեք մեզ վրա, դասը խանգարում եք, լքեք տարածքը»։
Ավելի ուշ ուսանողների հաջողվեց մտնել այդ դասախոսի դասասենյակ և կոչ արեցին ուսանողներին՝ միանալ իրենց պայքարին, քանի որ Արցախում բնակչությունը ցեղասպանվում է։