Հետևեք մեզ։

Ֆեյք ձայնագրություն է և կապված է գալիք քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու հետ. Քոչարյանը հերքում է Պուտինի հետ հեռախոսազրույցի լուրը

13:37, 20 սեպտեմբեր 2023
Ֆեյք ձայնագրություն է և կապված է գալիք քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու հետ. Քոչարյանը հերքում է Պուտինի հետ հեռախոսազրույցի լուրը

Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառված ձայնագրությանը, որտեղ իբր նա թույլտվություն է հարցնում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինից իրավիճակից սահուն դուրս գալու համար` նշելով, որ նրա խոսքերը Հայաստանում վճռորոշ նշանակություն ունեն։

 

 

«Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ»,- գրել է Քոչարյանը։

Վերլուծական