Հետևեք մեզ։

Ստեփանակերտի մերձակայքում լսվում են հրետանային կրակոցներ․ Արտակ Բեգլարյան

13:44, 20 սեպտեմբեր 2023
Ստեփանակերտի մերձակայքում լսվում են հրետանային կրակոցներ․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Արցախի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ, հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։


 
«Նրանք նաև կտրել են ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև՝ ստեղծելով լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում։

 

Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ»,-նշել է Բեգլարյանը, ապա հավելել․

 

«Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Ադրբեջանի հետ կրակը դադարեցնելու խաղաղապահների առաջարկը։

 

Ենթադրվում էր, որ այն արդեն դադարելու էր, բայց մի քանի րոպե առաջ Ստեփանակերտի մերձակայքում լսվեցին հրետանային կրակոցներ։

 

Երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրել»։