Հետևեք մեզ։

ԼՂ-ում մեր խաղաղապահները ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար․ Պուտին

15:04, 20 սեպտեմբեր 2023
ԼՂ-ում մեր խաղաղապահները ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մեր խաղաղապահները Ղարաբաղում շատ ակտիվ աշխատում են հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ, ամեն ինչ անում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:


«Մեր խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են այս հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ, նրանք ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ընդգծել է նա։