Հետևեք մեզ։

Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի. Սիրուշոն դիմել է իր միջազգային հետևորդներին

15:43, 20 սեպտեմբեր 2023
Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի. Սիրուշոն դիմել է իր միջազգային հետևորդներին

Երգչուհի Սիրուշոն ինսթագրամի իր էջում անդրադարձել է Արցախում իրականացվող ցեղասպանությանը։

«Իմ միջազգային հետևորդների համար: Շուրջ մեկ տարի առանց տարրական պաշարների շրջափակման մեջ մնալուց հետո Արցախն այժմ կրկին ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից։ Երեխաներն ու ընտանիքները պայքարում են իրենց կյանքի համար և րոպե առ րոպե կորցնում են իրենց տները։

Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ։

Աղոթում ենք Արցախի մեր եղբայրների և քույրերի համար։

Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի»,- գրել է նա։