Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջնահերթ խնդիր է համարում Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովն ասել է․ «Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման թե տնտեսական, թե ռազմաքաղաքական, թե միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Լավրովը։
Լավրովը Ռուսաստանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության օրակարգի հաստատման հարցերում։