Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է, որ ԼՂ հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն «երկխոսություն պետք է հաստատվի»։ Այս առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն։
««Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վ․ Կոստանյանը, այլ Պ․ Հովհաննիսյանը, որի միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը»,- ասված է պարզաբանման մեջ։