Երեկ Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում էին Փաշինյանից չեղարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարությունները։ Այս ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություները ղեկավարում էր ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, որը տեսախցիկների բացակայության կամ դրանք չնկատելու դեպքում կոպիտ էր խոսում քաղաքացիների հետ։
Ոստիկաններին էր մոտեցել էր նաև Համբիկ Սասունյանը, և խոսում էր Արցախի մասին, նաև այն մասին, թե ում են պաշտպանում իրենք։ Խոսակցությանը միջամտած Արամ Հովհաննիսյանին ֆիքսել է Hayastan.news-ը։ Ոստիկանապետը Համբիկ Սասունյանին ասում է․ «Հերոս չձևանաս, գնա կորի»։
Տեսանյութն՝ այստեղ
Նշենք, որ Արամ Հարությունյանը Վահե Ղազարյանի տեղակալն է։ Համբիկ Սասունյանը 1982 թվականի հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2013 թվականի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում էր իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին. նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։