Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել

16:47, 20 սեպտեմբեր 2023
Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել
Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։ Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով։ Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Իջևան ԲԿ։
Այս մասին հայտնում են Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոն-ի ֆեյսբուքյան էջից։
 
«Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ բժշկին օգնելու համար։
Մեր երկրին շատ երեխաներ են հարկավոր»,-հայտնում են ԲԿ-ից։