Հետևեք մեզ։

Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում դե-յուրե իր տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում. Պեսկով

17:14, 20 սեպտեմբեր 2023
Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում դե-յուրե իր տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում. Պեսկով

Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում դե-յուրե իր տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում, ուստի Հայաստանի մեղադրանքները, թե ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները, անհիմն են։ Այս մասին  լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Մենք չենք ընդունում նման նախատինքները մեր հասցեին, հատկապես, որ հայկական կողմի որոշում կա՝ ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դե յուրե, այժմ խոսքը Ադրբեջանի տարածքում  գործողությունների մասին է»,- ասել է Պեսկովը։

 

Նա հավելել է, որ Մոսկվան կապ է պահպանում հակամարտող բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի հայերի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։