ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է.
«Սա Ստեփանակերտի օդանավակայանն է, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական էթնիկ զտումների արդյունքում հավաքվում են ԼՂ գյուղերի բնակչությունը։ Սա հանդուրժվում է ձեր կողմից` Բայդե՛ն, Բլինքե՛ն, Մակրո՛ն, Միշե՛լ, Բորե՛լ»։