Հետևեք մեզ։

Խոսել եմ Ալիևի հետ՝ վստահ լինելու, որ ամբողջությամբ պահպանվում է հրադադարը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում․ Շառլ Միշել

19:20, 20 սեպտեմբեր 2023
Խոսել եմ Ալիևի հետ՝ վստահ լինելու, որ ամբողջությամբ պահպանվում է հրադադարը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի։ Այս մասին Միշելը գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

 

«Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վստահ լինելու, որ ամբողջությամբ պահպանվում է հրադադարը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ անվտանգ ու արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է ապահովել անհապաղ հումանիտար աջակցության հասանելիությունը»,- գրել է նա։