Hayastan.news-ը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից մեկնաբանություն խնդրեց իր՝ Արցախում գտնվելու վերաբերյալ։
«Պետք չէ բարդացնել, ամեն ինչ պարզ է, այս բարդ և դժվարին իրավիճակում Արցախում եմ՝ իմ հայրենակիցների կողքին լինելու, անհրաժեշտության դեպքում խնդիրների լուծմանը իմ համեստ ներդրումն ունենալու համար, ինչպես ցանկացած հայ»,-ասաց Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ հրապարակումներ կան, որ Արթուր Դավթյանին առաջարկել են զբաղեցնել Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը։ Նշենք, որ Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ