Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից․ այս մասին Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ավելին, որոշման նախագիծը դրված է սեղանին։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց նա։
Արարատ Միրզոյանը նաև հավելեց, որ ՀԱՊԿ-ը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում և դա խնդրահարույց է։