Հետևեք մեզ։

Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

20:07, 20 սեպտեմբեր 2023
Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:  Այս մասին հաղորդել է Տեղեկատվական շտաբը։

 

Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: 

 


Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով: