Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահներով մեքենան, մեքենայում գտնվող զինծառայողները զոհվել են։
Այս առնչությամբ գրառում է արել ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ «Հավերժ հիշատակ ռուս խաղաղապահներին, ովքեր, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա վերցրեցին հանուն տարածաշրջանի խաղաղության։ Այն անշնորհակալ վերաբերմունքը, որով անբարեխիղճները փորձեցին կասկածի տակ դնել իրենց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»։