Ավելի քան 10 000 մարդ այս պահին տարհանված է համայնքներից, որոնք ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ կարելի է ապահովել հարաբերական անվտանգություն։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
«Նրանց թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ, որոնցից շատերն իրենց կյանքի ընթացքում արդեն մի քանի անգամ տեղահանվել են ադրբեջանական ագրեսիայի պատճառով։
Առանց պատշաճ սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների․ սա ազգային աղետ է և մարդու բոլոր հիմնարար իրավունքների կոպիտ խախտում:
Կան հազարավոր մարդիկ, ովքեր դեռ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին ու ընտանիքի անդամներին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելություն է սկսել՝ տվյալներ հավաքագրելու այն անձանց մասին, որոնց ճակատագիրը հայտնի չէ»,- ասվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։