Հետևեք մեզ։

Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ

21:58, 20 սեպտեմբեր 2023
Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակիչ, որոնցից 5-ը երեխաներ են։

Մեր գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են։

Վերլուծական