Հետևեք մեզ։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

22:17, 20 սեպտեմբեր 2023
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով:

Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում: Այս մասին տեղեկացնում է  ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։