ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բորելն X-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը, որոշել եմ տարածաշրջան գործուղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նա կտեղեկացնի իրավիճակի մասին», - գրել է Բորելը:
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը՝ տարածաշրջան է գործուղվում Տոյվո Կլաարը․ Բորել
22:19, 20 սեպտեմբեր 2023