Կառավարության դիմաց քաղաքացիների ներկայությունն ու ոստիկանության ուժերի կենտրոնացումը շարունակվում է։
Քաղաքացիները դժգոհ են նախաձեռնողների ելույթներից և համակարգված գործողություններ են պահանջում։
Նշենք, որ քիչ առաջ հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկաններից մեկը վնասվածք ստացավ, նրան տեղափոխեցին Շտապ օգնության մեքենայով։