Հետևեք մեզ։

Արցախում կորել է 8-ամյա Նվեր Ղազարյանը, նրա եղբայրներից մեկը զոհվել է, մյուսը վիրավոր է

22:58, 20 սեպտեմբեր 2023
Արցախում կորել է 8-ամյա Նվեր Ղազարյանը, նրա եղբայրներից մեկը զոհվել է, մյուսը վիրավոր է

Երեկ Սառնաղբյուր գյուղում, ադրբեջանական հրետակոծության ժամանակ, կորել է 2015թ ծնված Նվեր Ղազարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 
«Ցավոք, հրետակոծության պահին սպանվել  է երեխայի եղբայրը՝ 2013թ ծնված Միքայել Ղազարյանը, ում մարմինը գյուղից դեռ հնարավոր չի եղել դուրս բերել։ 


Նվերի մյուս եղբայրը, 2017 թվականին ծնված, վիրավոր է եւ գտնվում է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։


Ով որեւէ տեղեկություն ունի Նվերի մասին, խնդրում եմ զանգահարել  երեխայի մորը՝ 097110387 Ղազարյան Զարինե, կամ տատիկին՝ 097160366 Մարտիրոսյան Հերսիկ»,- գրել է Զոհրաբյանը։