Հետևեք մեզ։

Մարդիկ առանց հաց ու ջուր դաշտերում ու սարերում են, անմարդկային լեզվով ասում են՝ ժողովներ են անում․ Սամվել Մարտիրոսյանը՝ ՆԳՆ հայտարարության մասին

23:35, 20 սեպտեմբեր 2023
Մարդիկ առանց հաց ու ջուր դաշտերում ու սարերում են, անմարդկային լեզվով ասում են՝ ժողովներ են անում․ Սամվել Մարտիրոսյանը՝ ՆԳՆ հայտարարության մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությանն առ այն, որ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ  միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ»։


«Ճիշտն ասած անընդհատ ուզում եմ տարբեր բաներ գրել, հետո հիշում եմ, որ երեխաներ են կարդում։ Հիմա մի ձեւ փորձեմ գրել գոնե էս թեմայով։
Հիմա տեսեք։ Էս ամենը հանկարծ չեղավ, չէ՞։ Էս ամենին պետք ա պատրաստված լինեին շուտվանից։ Հիմա ինչ-որ հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներ են անում։ Մարդիկ էնտեղ առանց հաց ու ջուր դաշտերում ու սարերում են։

 

Հորս արեւ, գոնե մի գրեք, ուղղակի բան մի ասեք, քան սենց անմարդկային, ստերիլ, բյուրոկրատական լեզվով հազարավոր էրեխեքիս մասին գրես, որ քննարկումներ ու ժողովներ ես անում»,- գրել է Մարտիրոսյանը։