Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 47 հեռախոսահամարին:
Hayastan.news-ը ներկայացնում է մեկ հարթակում։
Փնտրում են Մելանյային իր մանկահասակ որդու հետ։ Վերջին անգամ տեսել են Սպիտակ շեն գյուղում։ Տեսնողները կամ որևէ լուր ունեցողները կարող են կապվեյ այս հեռախոսահամարով՝ 098518357։
8 տարեկան Ռազմիկ Սարգսյանը Կարմիր Շուկայից է։ Ծնողները կորցրել են երեխային։ Խնդրում եմ, եթե տեսել եք կամ գիտեք, թե որտեղ է, անպայման հայտնեք։
Փնտրում են Առնոլդին Վանք գյուղից, տեսնողներին խնդրում ենք զանգեք 098-75-37-37 ։
Նոնա Ավետյանը փնտրում է մորաքրոջ ընտանիքին։
Թաղավարդում գտնված այս ընտանիքից ևս հարազատները լուր չունեն։
Անահիտ Եսայանը Ստեփանակերտից փնտրում է քրոջ ընտանիքին։ Նրանք Պատարա գյուղից են, ընտանիքն ունի 6 երեխա։
Քրիստինե և Խաչիկ Գրիգորյաններ։ Նրանք Արցախի Քերթ գյուղից են։ Հարազատները փնտրում են։
Զվարթի եւ ընտանիքի մասին հարազատները լուր չունեն արդեն մեկ օր է։
Ընտանիքը Ստեփանակերտումա,եթե ճանաչում եք եւ լուր ունեք խնդրում ենք արձագանքեք։Հարազատները շատ անհանգիստ են։
Հայկն ու Աննան երեկ առավոտյան հաճախել են Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի միջնակարգ դպրոց եւ այդ պահից երեխաներից որեւէ տեղեկություն չկա։ Այս մասին կրկին հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ո՞վ տեսել է երեխաներին, կամ ինչ-որ բան լսել է նրանց գտնվելու վայրի մասին, խնդրում եմ զանգահարել երեխաների մայրիկին՝ Անուշին՝ 097290190»,- գրել է նա։
Երեկ Սառնաղբյուր գյուղում, ադրբեջանական հրետակոծության ժամանակ, կորել է 2015թ ծնված Նվեր Ղազարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ցավոք, հրետակոծության պահին սպանվել է երեխայի եղբայրը՝ 2013թ ծնված Միքայել Ղազարյանը, ում մարմինը գյուղից դեռ հնարավոր չի եղել դուրս բերել։
Նվերի մյուս եղբայրը, 2017 թվականին ծնված, վիրավոր է եւ գտնվում է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։
Ով որեւէ տեղեկություն ունի Նվերի մասին, խնդրում եմ զանգահարել երեխայի մորը՝ 097110387 Ղազարյան Զարինե, կամ տատիկին՝ 097160366 Մարտիրոսյան Հերսիկ»,- գրել է Զոհրաբյանը։