Հետևեք մեզ։

Մահացել է սիցիլիական մաֆիայի պարագլուխ Մատեո Մեսսինա Դենարոն

10:02, 25 սեպտեմբեր 2023
Մահացել է սիցիլիական մաֆիայի պարագլուխ Մատեո Մեսսինա Դենարոն

Մահացել է սիցիլիական մաֆիայի ղեկավար Մատեո Մեսսինա Դենարոն։

Այս տարվա հունվարին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ 62-ամյա պարագլուխը բուժում էր անցնում քաղցկեղից և կոմայի մեջ էր ընկել ուրբաթ օրվանից:

 

Նրան կհուղարկավորեն հայրենի Տրապանիի Կաստելվետրանո կոմունայում։

Նշենք, որ Մատեո Մեսսինա Դենարոն համարվում էր Իտալական մաֆիայի նոր պարագլուխը՝ Բերնարդո Պրովենցանոյի և Սալվատորե Լո Պիկոլոյի ձերբակալությունից հետո: Դենարոն հանրությանը հայտնի էր դարձել 2001թվականից, երբ L'Espresso ամսագիրը հրապարակեց նրա նկարը նրան ներկայացնելով, որպես մաֆիայի նոր ղեկավար: 1993 թվականից գտնվել է հետախուզման մեջ, իսկ ըստ Ֆորբսի տվյալների՝ 6-րդ տեղում էր ամենափնտրվողների շարքում: Բերնարդո Պրովենցանոյի ու Տոտո Ռիինայի մահից հետո համարվում էր Կոզա Նոստրայի անվիճելի պարագլուխը:

Ծնվել էր Տրապանիի Կաստելվետրանո կոմունայում Մանդամենտոյի մաֆիայի պարագլուխ Ֆրանչեսկո Մեսսինա Դենարոյի՝ Դոն Չիչչոյի ընտանիքում: Առաջին սպանությունը կատարել է 18 տարեկանում, ընդհանուր հաշվարկով նրան մեղսագրվում է 50 սպանություն:

 

Նրա մասին մանրամասն` այստեղ։