Տելեգրամյան իր ալիքում «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ, հաղորդավորուհի Թինա Կանդելակին անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։ «Ընկերներ, իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։
Այնուհետև Կանդելակին կիսվել է Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությամբ, որում ասվում է, որ ամուսինը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։