Hayastan.news-ը հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։
Խնդիրագրին, որն իբր քաղաքացիներն են ներկայարցել երկրի խորհրդարանին, արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Ատոմակայանի փակումը Հայաստանի բացառիկ պատասխանատվությունն է։ Այնուամենայնիվ, Միջուկային անվտանգության կոնվենցիայի վերանայման շրջանակում, որի անդամն է նաև Հայաստանը, Միջուկային անվտանգության համաժողովը և այլ համապատասխան ֆորումներ ընդգծում են, որ ատոմակայանը գտնվում է բնական աղետների հակված տարածաշրջանում: Ատոմակայանը կառուցվել է մեր սահմանին շատ մոտ և հին տեխնոլոգիայով շահագործվող օբյեկտ է։ Կայանը ռիսկի գործոն է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ռիսկերի մասին մեր երկիրը խոսում է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովներում, այնպես էլ միջազգային հանրությանն անհրաժեշտ կոչեր անելիս։ Մեր տարածաշրջանը և աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ երկրորդ Չեռնոբիլ. Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի. Այս առումով այս խնդիրը կշարունակի մնալ մեր երկրի ուշադրության ներքո»։