Հիշում եք, չէ, մի քանի օր առաջ ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, այնտեղ ստորագրելու է փաստաթուղթ, չգիտեմ ինչ է անելու։ Մենք մինչև վերջին պահը հաստատել ենք Գրանադա այցը, որովհետև կարծում էինք, որ կա հնարավություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Փաշինյանը, պատասխանելով վաղը նախատեսված այցին, որին Բաքուն հայտարարել է, որ Ալիևը չի մասնակցելու։
«Հիմա քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, կառուցողայան դիրքորոշում հայտնեց, պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով։ Իհարկե, դրանից մենք պետք է արձանագրեք, որ խամաճիկային ընդդիմութունն իր բոնուսները չի ստանա։
Գրանադա մեր այցը պատվիրակությամբ՝ ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը,մենք չենք չեղարկել, հանդիպումներ ենք ունենալու և դետալացված ներակայացնելու ենք մեր որոշումները»,-ասաց Փաշինյանը, հույս հայտելով, որ կլինի հարմար պահ փաստաթուղթը ստորագրելու։