Հետևեք մեզ։

Ես և իմ ընտանիքը ստիպված ենք ժամեր անցկացնել ապաստարաններում. Իսրայելում Ադրբեջանի դեսպանը բողոքել է և դատապարտել խաղաղ բնակչության վրա հարձակումները

01:50, 09 հոկտեմբեր 2023
Ես և իմ ընտանիքը ստիպված ենք ժամեր անցկացնել ապաստարաններում. Իսրայելում Ադրբեջանի դեսպանը բողոքել է և դատապարտել խաղաղ բնակչության վրա հարձակումները

Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը.

 

«Իսրայելի հազարավոր քաղաքացիների նման, ես և իմ ընտանիքը ստիպված ենք ժամեր անցկացնել ապաստարաններում: Ես դատապարտում եմ անխտիր հրթիռային և ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակչության վրա։

 

Ես ապշած եմ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների բազմաթիվ առևանգումներից, որոնք բռնության են ենթարկվում ահաբեկիչներ առևանգողների կողմից»:

 

Բաքվի դիվանագետը դժգոհելուց զատ նաև ասել է, որ ինչպես բոլոր ինքնիշխան պետությունները, Իսրայելն էլ իրավունք ունի ապրել խաղաղ և անվտանգ։

 

Նշենք, որ Բաքվի ու Թուրքիայի տեսակետները չեն համընկնում. Էրդողանն ասել էր, որ Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովումը հնարավոր է միայն Պաղեստինի անկախությամբ: