Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Փաշինյանը, հայտնի է դառնում հարցազրույցի անոնսից։
«Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիումը տեղի կունենա Թեհրանում»,-ասում է Փաշինյանը։
Նշենք, որ մասնակից երկրներից Վրաստանը դեմ էր և չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը։
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ: Վրաստանը դեմ էր Ռուսաստանի հետ նստել մեկ սեղանի շուրջ, օրեր առաջ էլ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն տարածաշրջանային խնդիրները։