Հետևեք մեզ։

Շվեդներին սպանողը սրճարանում կրակ է արձակել ոստիկանների ուղղությամբ․ պատասխան կրակից վիրավորվել է (տեսանյութ)

11:15, 17 հոկտեմբեր 2023
Շվեդներին սպանողը սրճարանում կրակ է արձակել ոստիկանների ուղղությամբ․ պատասխան կրակից վիրավորվել է (տեսանյութ)

Բրյուսելում երկու շվեդ է սպանվել, ինչպես հայտնել էինք տեղի ԶԼՄ-ին հղումով՝ նրանք Շվեդիայի հավաքականի երկրագուներ են։ Ողբերգական դեպքից հետո հրաձիգը տեսաուղերձ է տեսագրել, որում իրեն ներկայացրել է ԴԱԻՇ կազմակերպության անդամ և ասել, որ «սպանել է անհավատներին»։ 

Ժամեր անց Բրյուսելում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ենթադրյալ մարդասպանին։ Նրան  ձերբակալել են տեղի սրճարանում։ 45-ամյա Աբդեսլամ Լասուեդին դիմադրել է ոստիկաններին և կրակ բացել, պատասխան կրակից հետո վիրավորվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է երկրպագուների վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքը։  Հանցագործն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

 

Տեսանյութն՝ այստեղ։