Հետևեք մեզ։

Ահա այստեղ՝ Փաշինյանի ցուցադրած վայրում, չի կառուցվի Ակադեմիական քաղաքը․ այն կկառուցվի Երևանում

13:28, 19 հոկտեմբեր 2023
Ահա այստեղ՝ Փաշինյանի ցուցադրած վայրում, չի կառուցվի Ակադեմիական քաղաքը․ այն կկառուցվի Երևանում

Ամիսներ առաջ Փաշինյանը մեկնել էր Աշտարակ, տեսանյութ հրապարակել և ցույց տվել, թե որտեղ է կառուցվելու Ակադեմիական քաղաքը։

«Ընդ որում պիտի հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի նախագիծը պիտի սկսվի «Հայֆիլմի» տարածքից, որտեղ կտեղակայվի Արվեստների կլաստերը, արվեստների ավագ դպրոցով և համալսարանով, կունենաք ժամանակակից համերգասրահ։Այս հատվածում կունենանք համալսարաններ։ Ուզում եմ ընդգծել սպայական ավագ դպրոցը, սպայական համալսարանը, Ֆիզիկայի ինստիտուտի Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը, ընդ որում մի էսպիսի նրբության մասին էլ եմ ուզում ասել, մտածում եմ, որ այդ 3 հատվածը իրար կապող հատվածը կլինի տրամվայը»,-ասել էր Փաշինյանը։

Սակայն, Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Ակադեմիական քաղաքն Աշտարակի փոխարեն կկառուցվի Երևանում։

 «Պետք է հնարավորություն լինի տարածքում տեղակայելու մինչև 16 բուհ՝ 8 պետական խոշորացված բուհեր ու 8 մասնավոր, միջազգային բուհեր։ Լինելու են 4 կլաստերներ՝ տեխնոլոգիական, արվեստի, կրթական ու սպայական: Ակադեմիական քաղաքում տեղաշարժը կազմակերպվելու է էլեկտրոնային տրանսպորտով, հեծանիվներով ու այլ եղանակներով»,-ասաց նախարարը։

 

Վերլուծական