Հետևեք մեզ։

Առաջիկայում Իրանում տեղի կունենա հանդիպում «3+3» ձևաչափով․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

21:06, 19 հոկտեմբեր 2023
Առաջիկայում Իրանում տեղի կունենա հանդիպում «3+3» ձևաչափով․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Առաջիկայում Իրանում տեղի կունենա հանդիպում «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) ձևաչափով՝ արտգործնախարարների մակարդակով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել իրանցի պաշտոնակցի հետ։ Կողմերը քննարկել էին Մերձավոր Արևելքի իրավիճակի վատթարացումը ևՀարավային Կովկասի իրադարձությունները:

Նախարարները հանդես էին եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի վերականգնման օգտին:

Նշենք, որ  «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ: Վրաստանը դեմ էր Ռուսաստանի հետ նստել մեկ սեղանի շուրջ, օրեր առաջ էլ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է  լուծեն տարածաշրջանային խնդիրները։