Ռոբերտ Դե Նիրոն ցավակցություն է հայտնել ռոք երաժիշտ Ստաս Նամինին՝ իր որդու՝ Արտեմ Միկոյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ըէ հղում անելով երաժիշտի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ շատ այլ ուշագրավ կինոգործիչներ, այդ թվում՝ վավերագրող Ջիմ Բրաունը, ցավակցական խոսքեր են հղել արտասահմանից։
Ծառայությունից մամուլին պարզաբանել են, որ Արտեմ Միկոյանը զբաղվել է նկարչությամբ և մասնակցել խոշոր ցուցահանդեսների Ռուսաստանում և արտերկրում։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանի կինոարվեստը, պրակտիկա անցնելով Տրեբեկոյում՝ Դե Նիրոյի մոտ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Hayastan.news-ը` Անաստան Միկոյանի ծոռը` Ռոման Միկոյանը սպանել է եղբորը` Արտեմ Միկոյանին և մայրական տատիկին։