Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության և հարաբերությունների կարգավորման 3 հիմնարար սկզբունքները։ Եթե կողմերը հետևեն այս համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա։ Այս մասին 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը՝ այստեղ։
Փաշինյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ շուտով Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։