Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի գյուղերից մեկում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ՆԳՆ է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 57-ամյա Բ. Ֆ.-ն և հայտնել, որ 30 րոպե առաջ իր տան պատուհանից մուտք են գործել ներս և առևանգել իր անչափահաս դստերը:
Ահազանգի հետքերով գնացել են Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչը, որտեղ ահազանգողը հայտնել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում իր համագյուղացի 21-ամյա Հ. Թ.-ն ամուսնության նպատակով առևանգել է իր 16-ամյա թոռնուհուն և տարել անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ու ոստիկանության Արմավիրի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և, ըստ ահազանգողի, առևանգողին ու առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ: