Հետևեք մեզ։

Ըստ վարչապետի աշխատակազմի տեղակալի՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպումը կենսական անհրաժեշտություն էր

12:02, 01 նոյեմբեր 2023
Ըստ վարչապետի աշխատակազմի տեղակալի՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպումը կենսական անհրաժեշտություն էր

Չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա։ Այս մաիսն լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով Սնուփ Դոգի երևանյան համերգին, որը հետաձգվեց Արցախում ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների հետևանքով։

 

Հարցին՝ արդյո՞ք սոցիալական այս ծանր պայմաններում կենսական անհրաժեշտություն էր այդ համերգը կազմակերպելը, Խաչատրյանն ասաց․ «Այո, ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել»:

 

Նշենք, որ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Հաղորդվել է, որ գումարն ամբողջությամբ փոխանցվել է ռեփերին։

 

 

«ՄԼ Մայնինգ» ընկերությունը վնասել է Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանը գծող գետի հունը. ի՞նչ ապօրինություններով են շահագործվում Արաքսի ափամերձ ավազահանքերը