Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը թվիթերյան միկրոբլոկում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Արցախում մնացած հայերից մեկի պատմությունը:
ԿԽՄԿ-ն այցելել է նրան, օգնել կապ հաստատել Հայաստան տեղափոխված հարազատների հետ:
«Ես ուզում եմ այստեղ մնալ, սա իմ տունն է, ինչպե՞ս թողնեմ, դուք եկաք և ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ես կարողացա խոսել մորս, մորաքրոջս, իմ քրոջ և իմ կնոջ եղբոր հետ»,- ասել է նա։
ԿԽՄԿ-ն հայտնում է, որ Արցախից տեղահանված և իրենց հարազատներին փնտրող, նրանց մասին տեղեկություն ստանալ ցանկացող անձանցից ավելի քան 2500 այց և հեռախոսազանգ է ստացել:
Այս նպատակով ԿԽՄԿ-ն տեղակայել է լրացուցիչ անձնակազմ՝ աջակցելու ընտանիքներին՝ միմյանց հետ կապը վերականգնելու համար։
Տեսանյութը՝ այստեղ։