Հետևեք մեզ։

Եգիպտոսը Գազայի հատվածից օտարերկրացիների համար բացել է Ռաֆահ անցակետը

13:17, 01 նոյեմբեր 2023
Եգիպտոսը Գազայի հատվածից օտարերկրացիների համար բացել է Ռաֆահ անցակետը

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ սահմանային անցակետի թղթակիցները ասում են, որ եգիպտացի սահմանապահները բացել են դարպասը, որպեսզի թույլ տան անկլավի ներսում գտնվող օտարերկրացիներին հեռանալ: Շտապօգնության մի քանի մեքենաներ եգիպտական ​​կողմից շարժվել են Գազա՝ հիվանդանոցներից ծանր վիրավորներին Եգիպտոս տեղափոխելու համար։

Տասնյակ օտարերկրացիներ հեռանում են Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները, ցուցադրելով, թե ինչպես են տասնյակ օտարերկրացիներ և այլ երկրների անձնագրեր ունեցող պաղեստինցիներ հեռանում Գազայի հատվածից այն բանից հետո, երբ եգիպտական ​​իշխանությունները Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ բացել  իրենց կողմից վերահսկվող սահմանային անցակետը։

Ռաֆահ անցակետի բացման համաձայնությունը Եգիպտոսի, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ձեռք է բերվել Կատարի միջնորդությամբ և ԱՄՆ-ի հետ համաձայնեցմամբ։ Սպասվում է, որ այսօր սահմանը կհատի մոտ 400 մարդ։

 

«ՄԼ Մայնինգ» ընկերությունը վնասել է Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանը գծող գետի հունը. ի՞նչ ապօրինություններով են շահագործվում Արաքսի ափամերձ ավազահանքերը