Հետևեք մեզ։

Ով-ով, բայց ես հաստատ կաշկանդված չեմ․ Արգիշտի Քյարամյանը չպատասխանեց Սամվել Բաբայանի և ՔՊ-ական պատգամավորի մասին հարցերին

15:11, 01 նոյեմբեր 2023
Ով-ով, բայց ես հաստատ կաշկանդված չեմ․ Արգիշտի Քյարամյանը չպատասխանեց Սամվել Բաբայանի և ՔՊ-ական պատգամավորի մասին հարցերին

Թույլ տվեք Ձեր դիտարկումը չկիսել, եթե Հայաստանում երբևէ եղել է ընտրովի արդարադատություն, դա վաղուց պատմություն է։ Այս մասին այսօր ընտրովի արդարադատության վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հարցին, թե «լեզու ու ականջ» կտրելը քրեորեն պատժելի արա՞րք է, թե՞ ոչ, Արգիշտի Քյարամյանը, չնայած նշեց՝ ով-ով, բայց ինքը հաստատ կաշկանդված չէ, ու չանդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այդ հայտարարությանը․ «Կոնկրետ դեպքի չեմ ուզում անդրադառնալ, հարցում ուղարկեք»։

Լրագրողի դիտարկմանը, թե հարցում ուղարկել է, պատասխանել են, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ, Արգիշտի Քյարամյանն ասաց․«Ուրեմն հաղորդում չի եղել»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն է ԱԺ-ում ասել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ դեպքին ծանոթ չէ բացարձակ, կգնա, կճշտի, կասի։ Չնայած դրան, Քյմարանը մինչ այդ ասել էր՝ կոնկրետ դեպքի չի ուզում անդրադառնալ։

Հարցին, թե  Սամվել Բաբայանը հրավիրվե՞լ է հարցաքննության, Արգիշտի Քյարամյանն ասաց․ «Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ»։ 

 

«ՄԼ Մայնինգ» ընկերությունը վնասել է Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանը գծող գետի հունը. ի՞նչ ապօրինություններով են շահագործվում Արաքսի ափամերձ ավազահանքերը