Հետևեք մեզ։

«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից

17:14, 03 նոյեմբեր 2023
«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից

«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։

Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։

Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։

Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը, ցուցակով հաջորդը Միհրդատ Մադաթյանն էր, նրան հաջորդող Գերասիմ Վարդանյանը ևս հրաժարվել է մանդատից։ Իսկ Վարդանյանին հաջորդում է Լևոն Քոչարյանը, ով գտնվում է կալանքի տակ, իսկ որոշման մասին կհայտնեն պաշտպանները։