Հետևեք մեզ։

Ինչու՞ են Երևանում ձերբակալվել ուելսցի երկրպագուները. ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել

22:48, 18 նոյեմբեր 2023
Ինչու՞ են Երևանում ձերբակալվել ուելսցի երկրպագուները. ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել

Hayastan.news-ը The Guardian-ին հղումով հայտնել էր, որ Երևանում ուելսցի երկրպագուներ են ձերբակալվել, որոնք Երևան էին ժամանել Հայաստան-Ուելս խաղին հետևելու համար։

Hayastan.news -ը ՆԳՆ լրատվության վարչությունից տեղեկացավ, թե ինչու են ձերբակալվել օտարերկրացիները։

«16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել բերվել են բաժին և ազատ են արձակվել»,-հայտնեցին ՆԳ նախարարությունից։