Երեկ երեկոյան Հայաստանում անցկացվեց Ուելսի հավաքականի դեմ հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքի։
Լրատվամիջոցները հայտնում են, որ մոտ 1200 երկրպագու է ժամանել Երևան։
Սակայն, միջազգային մամուլը գրում է երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպերի մասին։
Ուելսի ֆուտբոլի երկրպագուհուց Հայաստանում տաքսու վարորդը գումար վճարելու փոխարեն առաջարկել է սեռական ծառայություններ մատուցել, հայտնում BBC-ն։
Լրատվամիջոցը փոխանցում է, որ կինն իրեն վիրավորված և խոցված է զգացել, երբ տաքսիի վարորդը տեղափոխվել է մեքենայի հետևի նստարանին և սեռական ծառայություն մատուցելու առաջարկություն արել։
Ուելսի երկրպագուների դեսպանատունը հայտնել է, որ կինը ցանկացել է, որ մյուս երկրպագուները տեղյակ լինեն հինգշաբթի օրը Երևանում տեղի ունեցածի մասին:
Երկրպագուները ոստիկանությանը նույնպես ծանուցել են ենթադրյալ հանցագործության մասին։
X-ում երկրպագուները գրել են. «Անցած գիշեր լուրջ միջադեպ է տեղի ունեցել։
Ուելսցի երկրպագուհուն տաքսու վարորդը տարել է ամայի վայր, տեղափոխվել մեքենայի հետևի մաս և սեքսուալ ծառայություններ խնդրել ուղևորուհուց։ Նրան հաջողվել է անվտանգ դուրս գալ մեքենայից և հասնել իր բնակության վայր»։
Հիշեցնենք, որ 32 ուլեսցի էլ ձերբակալվել է, որը հաստատել է ՆԳ նախարարությունը։